ԱՄՆ–ի և Չինաստանի միջև առճակատումը կորստաբեր կլինի երկու կողմերի համար. Վան Ի

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատումը կամ նույնիսկ հակամարտությունը կորստաբեր կլինի երկու կողմերի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով, ապրիլի 26-ին Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։


Միևնույն ժամանակ, նրա խոսքով, միջազգային համագործակցությունը գլոբալ խնդիրների լուծման համար հաղթանակ կլինի և՛ Չինաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։


Հանդիպման ընթացքում Վան Ին նաև զգուշացրել է Միացյալ Նահանգներին Չինաստանի անվտանգության հետ կապված կարմիր գծերը խախտելու մասին։

Պատահարներ