Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Քաղաքականություն

Պատահարներ