ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաշիկ Սարգսյանի տղան ընտիր պայմաններում է.փաստում է եղբայրը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ գործը: Նախքան դատական նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հետախուզման մեջ գտնվող և Պրահայում հայտնաբերված եղբոր՝ Նարեկ Սարգսյանի մասին: «Խոսել ենք հետը, բնականաբար»,-ասաց Հայկ Սարգսյանը: Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում Նարեկ Սարգսյանը, Հայկ Սարգսյանն ասաց. «Ընտիր»: Հարցին, թե ի՞նչ դժգոհություններ է արտահայտել, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ մի: Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Քաղաքականություն

Պատահարներ