Միկոյանի անվան փողոցը Դինքի անունով չի անվանափոխվի. Նախագիծը հետ է կանչվել
Երևանի Ավագանու ՙԼույսՙ խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, ով ավելի վաղ հայտնել էր Անաստաս Միկոյանի անվան փողոցը Հրանտ Դինքի անունով վերանվանելու մասին, քիչ առաջ հայտնել է, որ համապատասխան նախագիծը հեղինակի կողմից հետ է կանչվել: ՙՔիչ առաջ գրառում էի արել, որ Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն անվանափոխել իրավապաշտպան, լրագորղ, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ նախագիծը, սակայն տեղեկացա, որ նախագծում կա իրավական խոչընդոտ և նախգիծը հեղինակի կողմից ետ է կանչվել... Հուսանք առաջիկայում կջնջենք Միկոյանի անունը Երևանից...ՙ,- գրել է Խաչատրյանը:

Քաղաքականություն

Պատահարներ