Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «Մենք չենք ուզում տարածվել եւ ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետեւ ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»,-ասաց նա։ Մեսչյանը մեկ այլ կարեւոր ռազմավարական ծրագիր առանձնացրեց ճոպանուղու կառուցման ծրագիրը, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։ «Ճոպանուղին, ըստ երեւույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»։ Նրա խոսքով՝ այս ծրագրերը շատ իրատեսական են. «Կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն եւ կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարեւորագույն խնդիրները տանել առաջ»։

Քաղաքականություն

Պատահարներ