Մոտ 92 միլիոն դրամՙ Երևանի ամանորյա զարդարանքների համար
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար ծախսվել է 91.990.000 ՀՀ դրամ, որի մեջ է մտնում նաև Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ձեռքբերման ձևավորման և տեղափոխման ծախսերը: Այս մասին Tert-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մայր տոնածառի, թվով 9 վարչական շրջաններում և Ազատության հրապարակում տոնածառների տեղադրման և ապամոնտաժման արժեքը կազմել է 21 մլն 770 հազար ՀՀ դրամ: Իսկ դեկտեմբերի 31-ին ամանորյա տոնական հրավառության համար ծախսված գումարը 850.000 ՀՀ դրամ է: Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ