Լրագրողուհու կոշիկի պատճառով Փարիզի օդանավակայանը մասամբ տարհանվել է
Փարիզի Օրլի օդանավակայանի մի քանի սրահներում գտնվող մարդիկ տարհանվել են ուղևորի ուղեբեռում հայտնաբերված կասկածելի սարքի պատճառով, որը եղել է կոշիկ՝ լուսավորությամբ։ Ռիա նովոստին, հղում անելով Parisien-ին, գրում է, որ Royal Air Maroc ավիաընկերության ինքնաթիռով նա գնում էր Կասաբլանկա։ Նրա ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է առարկա՝ նման պայթուցիկի։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանել են մարդկանց, կանչել սակրավորների, որոնք պարզել են, որ խոսքը նորաձև կոշիկի մասին է, որն ունի լուսային տարրեր։ Պարզվել է, որ այն պատկանում է հայտնի լրագրողուհու, ով աշխատում է նորաձևության ամսագրում: Այդ ամենի պատճառով մի քանի չվերթ հետաձգվել է։

Քաղաքականություն

Պատահարներ