Նարեկ Սարգսյանին կարող են չհանձնել Հայաստանին․ նոր զարգացումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չի բացառվում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի ՀՀ իրավապահներին: Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելը այդքան էլ հեշտ չի լինելու, չի բացառվում, որ անգամ չհանձնեն էլ, քանի որ նա միգուցե փորձի ներկայանալ որպես փախստական: Հայտնի է, որ նա այլ երկրի քաղաքացու անուն -ազգանուն է կրում եւ, փորձելով ներկայանալ փախստական կամ քաղաքական հալածյալ, ասի, թե առհասարակ, չի ցանկանում վերադառնալ Հայաստան»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ