Լիկա Թումանյանը այսօր հրաժեշտ է տվել գործընկերներին. Infocom
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը այսօր հրաժեշտ է տվել գործընկերներին։ Այս մասին հայտնում է Infocom Telegram-ի ալիքը: Նշենք, որ դեռևս դեկտեմբերին մի քանի տասնյակ աշխատակիցների պահանջով հրաժարական էր տվել նաև տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Լրատվամիջոցի տեղեկություններով` արդեն շրջանառվում են տնօրենի թեկնածուների անուններ. Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, ով նախկինում աշխատել է Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունում և ներկայում գործի է դրել կուսակցական բոլոր լծակները այդ պաշտոնին նշանակվելու համար։ Մրցակցությանն է միացել նաև Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը, ով մտերիմ է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

Քաղաքականություն