Քոչարյանը ներկա է իր խափանման միջոցը փոխելու քննության վերաբերյալ նիստին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նախորդ դատական նիստին գործով դատախազները ժամանակ էին խնդրել դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։ News. am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18–ին բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Քաղաքականություն