Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Երկու տարի առաջ այստեղ կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի: Այս հունվարին Լեռնանիստը մոտ 1000 հյուր է ընդունել Հայաստանի տարբեր վայրերից ու արտերկրից: Ավանդական հայկական խոհանոց, գիշերակաց՝ հյուրընկալ ընտանիքներում. Լեռնանիստում առկա են նաև այս հնարավորությունները:

Քաղաքականություն

Պատահարներ