ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն «Երկիր մեդիա»-ում կադրային ջա՞րդ է սկսել․ պարզաբանում է Գեղամ Մանուկյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն հետևելով Հայաստանի նոր իշխանությունների օրինակին՝ կադրային ջարդ է սկսել իր վերահսկողության տակ գտնվող և իր քարոզչամեքենա հանդիսացող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում: Ըստ հեռուստաընկերության աշխատակիցների՝ գրեթե ամեն օր մարդ է կրճատվում, և բոլորը սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Սա կարող է կապված լինել ՀՅԴ-ի իշխանությունից դուրս մնալու հետ, որը ինքնըստինքյան հանգեցրել է կուսակցության ձախ եկամուտների կրճատմանը»: Ի դեպ, լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար AuroraNews-ը կապ հաստատեց Երկիր Մեդիա հեռուստաընկերության քաղաքական-հասարակական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ, ով հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ միայն 3 օրվա ընթացքում 3 նոր աշխատակից են ընդունել։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն