Դավիթ Տոնոյանն ու Սու-30-ը
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ն արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։ Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հարկավոր է ավելի խորացնել ձեռքբերումները:

Քաղաքականություն