Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին 10 միլիոն դրամ փոխհատուցում կտրվի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին, տեղեկացնում են հիմնադրամից։ Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ որ Հայկ Քարամյանը մահացել էր 2018-ի դեկտեմբերի 5-ին՝ Սիսիանում մնալով ձնահյուսի տակ։ Իսկ Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորումն ստացել էր 2018-ի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում՝ ծառայակից ընկերոջ անկանոն կրակահերթի հետևանքով։

Քաղաքականություն