31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա: Shamshyan com-ի փոխանցմամբ՝ փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն է: Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական: Աղբյուրի տեղեկություններով` մահացածն է դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատանքի համար և սկսել է փորձաշրջան անցնել: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա:

Քաղաքականություն

Պատահարներ