ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Շիրակի (բացի Անիի տարածաշրջանից), Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Քաղաքականություն