Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում․ Ահազանգ
168. am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Ժողովածուն դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից և երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից։ "Ի՞նչ է ստացվում, որ հայաստանյան հանրակրթական դպրոցներում բաժանվում է փաստացի թշնամի երկրի հեղինակների պատմվածքների ժողովածո՞ւ։ Պատահականությո՞ւն է սա, հանցավոր անփութությո՞ւն, թե՞ խաղաղասիրական քարոզի սցենարի մի մաս",- գրել է լրատվամիջոցը՝ հավելելով, որ համապատասխան գերատեսչությունից պարզաբանումներ կպահանջի և կներկայացնի մանրամասներ։

Քաղաքականություն