ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի տարօրինակություն, պարզապես ռոբոտները դաշնամուր են նվագում
ZTE ընկերությունը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում ներկայացրել է իր ստեղծած երկու ռոբոտներին, որոնցից մեկը դաշնամուր է նվագում, մյուսը` հարվածային գործիքներ: ZTE–ն չինական ընկերություն է, որը հեռահաղորդակցության սարքավորումներ ու բջջային հեռախոսներ է արտադրում։ Հիշեցնենք, որ Համաշխարհային մոբայլ կոնգրեսը` WMC-ը, ամեն տարի Բարսելոնայում ցուցահանդես է կազմակերպում, որի ընթացքում ներկայացվում են տարվա նորույթները։

Քաղաքականություն