Ամոթ Ռուբեն Հախվերդյանին. արձագանք Արցախից
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի՝ Համլետ Ղուշչյանի հաղորդման ժամանակ արցախցիների վերաբերյալ արտահայտած մտքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար (տե՛ս Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդումը, հղումը՝ մեկնաբանությամբ)... Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը: Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ»

Քաղաքականություն