ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Երևանում․ Շիրակի փողոցում բեռնատար է այրվել
Մարտի 6-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Ռենեսանս ռեստորանային համալիրի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել՝ 12:40-ին: Ամբողջությամբ այրվել է Scania մակնիշի ավտոմեքենայի խցիկը (վարորդ` Չ. Ջ.): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Տեսանյութը՝ մեր ռադիոլսողը։

Քաղաքականություն

Պատահարներ