Ավտոբուսներում տեսախցիկներ դեռևս չեն տեղադրվի
Երևանի քաղաքապետարանը նահանջեց. Երևանյան ավտոբուսներում տեսախցիկներ և ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի: Այս մասին NEWS. am-ին հայտնեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները, որոնց հետ քիչ առաջ ավարտվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ խորհրդակցությունը: Անփոփոխ կմնա նաև այսպես կոչված «օրվա պլանը»: Քաղաքապետարնի ներկայացուցիչները նշել են, որ այս նոր ձևաչափը չի ներդրվի մինչև քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի, և չանցնի քարտային համակարգի: Վարորդներին այս որոշումը բավարարեց և նրանք դուրս կգան երթուղի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր AuroraNews-ը, վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել ավտոբուսների ավելի քան 250 վարորդ։ Նրանք դժգոհում էին, որ ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմամբ պատկան մարմինները պատրաստվում են վերահսկել վարորդների եկամուտները։

Քաղաքականություն

Պատահարներ