Գյումրիի ակումբներից մեկում ռուս զինծառայողի դանակահարության դեպքով քրգործ է հարուցվել․ Դատախազություն
Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 11-րդ հոդվածի 1-ին մասով»-ասաց Խաչատրյանը: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Քաղաքականություն