ԼՈԻՍԱՆԿԱՐ. Lոռու մարզում ճանապարհային ոստիկանները «դարանակալել» էին կին վարորդներին
Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ այսօր կին վարորդներին հերթական անակնկալը մատուցեցին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը: Դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ՃՈ ծառայողները «դարանակալել» էին և իրենց «թիրախում» էին վերցրել կին վարորդներին: Նրանք կանգնեցնում էին վարորդներին ու մոտենալով, ոստիկանական պատիվ էին տալիս, որից հետո շնորհավորելով, նրանց ծաղիկներ էին նվիրում: Կին վարորդներն էլ շոյված լինելով անակնկալից, շնորհակալություն էին հայտնում և խոստանում մնալ կարգապահ վարորդ:

Քաղաքականություն