Ծնողները հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին
«Ծնողները հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին: Վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում՝ մոտ 4 տոկոսով»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ երեխաներին պատվաստման չբերելու հարցում մեծ ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը։ «Ապատեղեկատվություն է տարածվում, մարդիկ էլ հավատում են: Շատ հաճախ տեսնում ենք, որ բժշկության հետ կապ չունեցող անձինք պատվաստումների դեմ հակաքարոզչություն են անում, խմբեր են բացում: Եվ այդ խայտաբղետ, ոչ հիմնավորված դիտարկումները լայն տարածում են ստանում ու թողնում են իրենց ազդեցությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Քաղաքականություն

Պատահարներ