Հո մենք չենք մեռել, հարցրեք․ՀՔԾ-ն չի՞ կարողանում հայտնաբերել «Էլեկտրիկ Երևանի» ջարդարարներին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՔԾ-ն չի կարողանո՞ւմ հայտնաբերել Էլեկտրիկ Երևանի 2015թ. հունիսի 23-ի առավոտվա ջարդարարներին: Լո՞ւրջ: Բա հո մենք չենք մեռել, հարցրեք, ասեք՝ օգնության կարիք կա, կօգնենք: Ձեռ եք առնո՞ւմ: Ձեռ առնելը հետո կտեսնեք, սերժիկից զիլ տղի տեղ եք դրե՞լ ձեզ: Ահա տեսեք՝ չեք կարողանո՞ւմ ճարել: Դիմեք Հանրային հեռուստատեսությանը, խնդրեք նկարները հրապարակեն, իմացողները ձեզ իմաց տան: Նույնը Սարի թաղի կոտորածի մասով: Վիդեոներ նայել էլ չգիտե՞ք...»: Բարսեղյանը գրառմանը կցել է հետևյալ հղումը․ https://www.facebook.com/tehmine.yenoqyan/media_set?set=a.2142238405822702&type=3&_rdc=1&_rdr

Քաղաքականություն