«Բուլկի Արամի» գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը։ Factor .am-ը գրում է, որ դատարանում վիճարկվում է հարցը, թե արդյոք իրավաչափ է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վարույթը նորոգելը, որոնց հիման վրա Դատախազությունը 2018 թ. հունիսին վերացրել է 2017թ. քրեական գործով անցնող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու որոշումը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ նիստը հետաձգվեց փաստաթղթերը ուսումնասիրելու նպատակով և նշանակվեց ապրիլի 15-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ