Կալանավորը 2-րդ անգամ փորձել է ինքնասպան լինել. Դեպք` Վանաձորի ՔԿՀ-ում
Shamshyan .com-ի տեղեկություններով՝ նախօրեին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է լրատվամիջոցը` Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մանուչարյանի ինքնասպանության փորձը։ Աշխատակիցները նկատել են, որ թիվ 1 կարանտինային խցում Գ. Մանուչարյանը, պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները ճիշտ կողմնորոշվել ու փրկել են նրա կյանքը։ Գ. Մանուչարյանը մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։

Քաղաքականություն

Պատահարներ