Ամենաերջանիկ օրերից մեկն է. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ մասնագիտական գործունեության ամենաերջանիկ օրերից մեկն է: Իմ և աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանի համատեղ հեղիանակությամբ լույս է տեսել առաջին մենագրությունս՝ «ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» գիրքը: Գրքում ուսումնասիրված և վերլուծված է ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորատյին ճակատների, օդային զանգվածների բոլոր տիպերի ազդեցությունը Հայաստանի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա»:

Քաղաքականություն

Պատահարներ