Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ․ Սուրենյանը՝ Աշոտյանի հրապարակմանը
«Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի իշխանություններին կատարած առաջարկին։ Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյա իր էջում գրել էր․ «Փաստորեն, «Քաղաքացու օր» սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։ Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է: Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։ Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց: Օրինակ՝ 1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն: 2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով: 3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով: 4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին: 5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով: 6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»։

Քաղաքականություն

Պատահարներ