Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ՝ ստուգումները իրականացվելու են․ Ալեն Սիմոնյան
«Ձեր ասածը, թե քննադատությունից հետո ստուգումներ սկսեցին, ենթադրում է, որ կարող է քաղաքական որոշում կամ քաղաքական արձագանք լինի, բայց արդեն շատ ժամանակ է անցել եւ կարող եք համոզվել, որ մեր իշխանության գործելաոճի մեջ նման քայեր չկան։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապելն անտեղի է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քննադատությանը հաջորդեցին ստուգումներ «Առինջ Մոլ»-ում։ Սիմոնյանը ընդգծեց նաև, որ անկախ նրանից պարոն Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ՝ ստուգումները իրականացվելու են։ «Այնպես չէ, որ պարոն Ծառուկյանի ասածը ինչ-որ մի բան է: Պարոն Ծառուկյանը փորձառու քաղաքական գործիչ է, ասել է, դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք, ստուգենք, տեսնենք ինչ կա: Եթե բան կա, ստուգվելու է՝ անկախ նրանից պարոն Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ: Եթե բան չկա, անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը վատ բան կասի, թե վատ բան չի ասի, որեւէ մեկը նրան չի անհանգստացնի»,-եզրափակեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ