Արտակարգ դրություն՝ Աղի հանքում
Աղի հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում։ Նրանք իջել են հորը և և այնտեղից դուրս չեն գալիս։ Աշխատակիցները բոյկոտում են աշխատանքները և գործադուլ անում։ Armdaily. am-ի հետ զրույցում վերևում մնացած աշխատակիցները նշել են որ պահանջում են աշխատավարձի բարձրացում և պատրաստ են պարալիզացնել աշխատանքները, քանի դեռ իրենց բողոքը տեղ չի հասել։ Նրանք պնդում են, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է. «Ամբողջ օրը մեծ ռիսկային աշխատանք ենք կատարում և ամսական ստանում ենք 50 հազար դրամ։ Ամեն օր վտանգում ենք մեր կյանքը՝ չկարողանալով ընտանիք պահել»,- լրատվականի հետ զրույցում նշել են նրանք։ Ժամանակին աշխատակիցները դիմել են կառավարություն, նաև բողոքի ակցիա են իրականացրել գործադիրի մոտ, սակայն նրանց բողոքի ձայնը տեղ չի հասել։

Քաղաքականություն

Պատահարներ