ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։ Ինչպես հայտնում է Tert.am-ը թղթակիցը, Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Աշխատանքային այցի ընթացքում վարչապետն ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Տեսանյութը՝ Tert.am-ի

Քաղաքականություն

Պատահարներ