ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի առաջնորդների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի նախկին առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի: «Ձեզ խնդրում եմ, որպես եղբայր՝ խաղաղություն պահպանել: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ գնանք: Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», - ասել է Հռոմի պապը: «Սուդանցի առաջնորդները ցնցվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, իր օգնականների օգնությամբ ծնկի է իջել և իրենց և սենյակում գտնվող այլ մարդկանց ոտքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դրանից հետո նա մոտեցել է աֆրիկացի հյուրերին և ծնկի իջնելով՝ հերթով համբուրել նրանցից յուրաքանչյուրի ոտքերը։ Նշվում է, որ Վատիկան ժամանած քաղաքական գործիչները 2018-ի սեպտեմբերին երկրում արյունահեղությունը դադարեցնելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Քաղաքականություն

Պատահարներ