«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Երևանի փողոցներում ասֆալտի վրա #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած 5 քաղաքացի ներկայացվել է ոստիկանություն։ Այս մասին NEWS. am–ին հայտնել են ոստիկանությունից։ Քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանց բաց են թողել։ Լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանություն տարված քաղաքացիները «Իմ քայլը» դաշինքի անդամներ են։ Հիշեցնենք, որ ապրիլի 15–ի առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվել։ Նրանք առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Երեկ էլ ՝ ապրիլի 18–ին, մի խումբ քաղաքացիներ շրջել էին Երևանի փողոցներով և սպիտակ ներկով ծածկել #SutNikol գրությունները։

Քաղաքականություն

Պատահարներ