Մոնրեալի քաղաքապետարանը ընդունեց բանաձև՝ Հայոց Ցեղասպանության մասին
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստի ժամանակ ընդունեց բանաձև (հայտարարություն)՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։ Հայտարարությունում նաև նշվում է, որ Մոնրեալում բնակվող մոտ 50 հազար հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։ 2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր․ այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։

Քաղաքականություն

Պատահարներ