Զելենսկու թեկնածությունը կհանե՞ն նախագահական ընտրություններից
Ուկրաինական վեցերորդ վարչական դատարանը շաբաթ կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու գրանցումը չեղարկելու մասին հայցը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է փաստաբան և ուկրաինական հասարակական կազմակերպության դիտորդ Անդրեյ Խիլկոն: «Դատարանը վարույթ է սկսել իմ՝ որպես պաշտոնական դիտորդի ներկայացրած հայցով», - սոցցանցում գրել է վերջինս: Փաստաբանի խոսքով՝ դատական նիստը կանցնի տեղի ժամանակով 21:00-ին (երևանյան 22:00): Ուկրաինայի դատական իշխանության կայքում ասվում է, որ ընտրողներին կաշառելու մասին և Զելենսկու թեկնածության գրանցումը չեղարկելու մասին հայցերն իսկապես դիտարկվելու են ապրիլի 20-ին

Քաղաքականություն

Պատահարներ