ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրի Լանկայում ահաբեկչության զոհերի թիվը հասավ 160-ի
Շրի Լանկայի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասավ 160-ի։ Կա ավելի քան 360 տուժած։ Այս մասին հայտնում է News 1ST հեռուստաալիքը։ Ահաբեկչական հարձակումերի վայրերում աշխատում է ոստիկանությունը, հարձակման ենթարկված եկեղեցիների ու հյուրանոցների տարածքը շղթայված է։ Daily Mirror-ը՝ հղում անելով Շրի Լանկայի կրթության հարցերով նախարարությանը, հայտնում է, որ երկուշաբթի և երեքշաբթի երկրում բոլորը դպրոցները փակ կլինեն։ Շրի Լանկայի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այս պահին արտակարգ նիստ է անցկացնում:

Քաղաքականություն

Պատահարներ