ԵԱՏՄ նիստի ժամանակ Նարեկ Մալյանը փորձել է Սորոսի դեմ ակցիա իրականացնել
Ինչպես արդեն հայտնել էինք` Երևանի Մարզահամերգային համալիրում ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Դրան զուգահեռ` հասարակական գործիչ Նարեկ Մալյանն այսօր համալիրի մոտ փորձել է ակցիա իրականացնել: Նա ֆեսյբուքյան ուղիղ եթերում նշեց, որ որոշել է բարձրաստիճան հյուրերի համար իրականացնել իրազեկման ակցիա` ընդդեմ Սորոսի: Նա Ջորջ Սորոսի լուսանկարները ձեռքին փորձում էր բարձրանալ Համալիրի մոտ, սակայն անվտանգության աշխատակիցները նրան թույլ չտվեցին:

Քաղաքականություն

Պատահարներ