Դանակահարություն Երևանում. տուժածը 22 տարեկան երիտասարդ է
Այսօր առավոտյան «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 22-ամյա տղան դանակահարված է եղել, վնասվածքը՝ կրծքավանդակին: Դանակի հարվածից վնասվել են ներքին մի քանի օրգանները: Երիտասարդի կյանքը բժիշկների ջանքերով փրկվել է շտապ վիրահատության արդյունքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ երթևեկության ընթացքում վեճ է ծագել նրա և մեկ այլ վարորդի միջև: Փողոցում տեղի ունեցած վեճն ու քաշքշուկն ավարտվել են տղայի դանակահարությամբ: Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները:

Քաղաքականություն

Պատահարներ