Գերմանիայում պղծել են խորհրդային զինվորների գերեզմանները
Գերմանական անհայտ անձիք պղծել են խորհրդային ռազմական գերեզմանատանը մի քանի գերեզման։ Այս մասին գրում է Իզվեստիան՝ հղում անելով RBB-ին: Դեպքը տեղի է ունեցել Շպրեմբերգ քաղաքում: Աղբյուրի հաղորդմամբՙ հանցագործները 57 գերեզմանաքար ներկել են և չորս սվաստիկա նկարել։ Գերմանիայում ՌԴ դեսպանության տվյալներով, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի առիթով տոնակատարության ավարտից մի քանի ժամ անց։ Արգելված սիմվոլների օգտագործման կասկածանքով հարուցվել է քրեական գործ։ Քաղաքապետն ասել է, որ հանցագործներն իրենց գործողություններով վիրավորել են պատերազմի բոլոր զոհերին և նրանց հարազատներին։

Քաղաքականություն

Պատահարներ