«Նման տեսանյութ ու նկարներ չկան:Ռուսաստանի դրոշ չեմ այրել կամ տրորել». Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պնդում է, որ երբեք ՌԴ նկատմամբ վատ դիրքորոշում չի ունեցել, և որ տարածվող նյութերն այն մասին, որ Ռուսաստանի դրոշ է այրել կամ տրորել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց մարզպետը։ «Հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում, ես երբեք ՌԴ֊ի նկատմամբ այդպիսի դիրքորոշում չեմ ունեցել ու չունեմ։ Իսկ թե այսպիսի հոդված գրելը ինչ նպատակ ունի և ինչ է նշանակում, գնահատականը երեկվանից տալիս են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ,-հավելեց Դավիթ Գևորգյանը»։ Դիտարկմանը, թե տեսանյութեր ու նկարներ կան, նա արձագանքեց, որ նման տեսանյութ ու նկարներ չկան, որտեղ ինքը դիրքորոշում է հայտնում կամ դրոշ տրորում։ Հիշեցնենք, որ Politik am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակից է եղել, նա ու իր ընկերը չորս տարի առաջ դեսպանատան առաջ փորձել են այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են կանխարգելել այն, Գևորգյանը ՌԴ դրոշը նետել է գետնին և կոշիկները սրբել վրան։

Քաղաքականություն

Պատահարներ