Առա՛ջ, զինագործներ. Մխիթարյանը՝ թիմակիցներին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ից: Նշենք, որ ավելի վաղ Twitter-ի իր էջում կիսվելով «Արսենալի» երկրպագուների՝ Բաքվի փողոցներում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգի տեսանյութով, Մխիթարյանը նշել էր. «Ամբողջ սերս «Արսենալի» երկրապուգներին»։

Քաղաքականություն

Պատահարներ