Կիսամերկ գեղեցկուհին «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ հայտնվել է խաղադաշտում
Մադրիդում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման առաջին խաղակեսում խաղադաշտ ներխուժած կիսամերկ կինը հայտնի ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկին է, որը հաճախ է լուսանկարվում տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում, հաղորդում է Eurosport-ը։ Հիշեցնենք, որ Մադրիդում ընթացող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի «անգլիական» եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» հանդիպման ժամանակ կիսամերկ գեղեցկուհին վազել է խաղադաշտ: 18-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված էր մոտ երկու րոպեով ընդհատել հանդիպումը, մինչեւ անվտանգության աշխատակիցները կհեռացնեին նրան:

Քաղաքականություն

Պատահարներ