Նոր պայմանավորվածություններ անօրինական ներգաղթի դեմ Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը թվիթերյան իր էջում հաղորդել է ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու և պյմանավորվածություններ ձեռք բերելու մասին:


«Ես նրան ասել եմ, որ Տիխուանում կասեմ, որ ԱՄՆ նախագահին ցույց եմ տալիս ոչ թե բռունցք, այլ  իրապես բաց ձեռք եմ ուղղում», — հավելել է նախագահը:

 

Ավելի ուշ, Տիխուանի հանրահավաքի ժամանակ Օբրադորը հայտարարել է, որ Մեքսիկան առաջարկել է միգրացիոն ճգնաժամի հաղթահարման առաջարկներ, ինչը մեծ հաշվով նպաստել է Վաշինգտոնում անցկացված բնակցությունների ավարտին, հաղորդում է CNN-ը: Նրա խոսքովՙ նոր հարկերը, որոնք ավելի վաղ Թրամփը սպառնում էր սահմանել Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող ապրանքատեսակների համար, երկրին կկանգնեցնեին « շատ բարդ իրավիճակում», և երկիրը ստիպված էր լինելու համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից մեքիկա ներկրվող ապրանքների նկատմամբ»:

Մայիսի 6-ին, Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն 5 տոկոս մաքսատուրք է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքատեսակների նկատմամբ, և խոստացել էր, որ դրանք աճելու են այնքան ժամանակ քանի դեռ Մեքսիկայից անօրինական ներգաղթյալների հոսքը չի դադարել:  Ամերիկացի առաջնորդը այս միջոցները բացատրել էր պայքարվ ոչ միայն անօրինական ներգաղթի դեմ, այլև թմրաբիզնեսի:

Այնուամենայնիվ, հունիսի 8-ին, Թրամփը հայտարարել էր, որ անորոշ ժամանակով հետաձգել է նոր մաքսատուրքերի մասին որոշումը, քանի որ ԱՄՆ-ն և Մեքսիկան նոր պայմանավորվածություն են ձեռք բերել անօրինական միգրացիայի դե մ պայքարում:
 

Քաղաքականություն

Պատահարներ