Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Մեքենան շրջվել և հայտնվել է դաշտում. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 25-ամյա Արմինե Խաչատրյանը և 50-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: 

 

Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ