ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը հասել է 200-ի

Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի, հայտնում է РБК-ն ՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:

 

Արդեն հայտնել էինք, որ Իվան Գոլունովի նկատմամբ հարուցած քրործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով։

Բերման ենթարկվածների թվում է նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:

Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:

Քաղաքականություն

Պատահարներ