Վահե Գրիգորյանը հանդիպել է ԼՀԿ պատգամավորների հետ. Ինչ մտահոգություն ունի Մարուքյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել  ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել Գրիգորյանի առաջադրման կապակցությամբ։ Առաջինը վերաբերում է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ թեկնածուի մտերիմ հարաբերություններին։ Մարուքյանը համարում է, որ այս գործոնով պայմանավորված՝ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իր պաշտոնում։

Մյուս մտահոգությունը, որ հայտնել է Մարուքյանը, վերաբերում է թեկնածուի առաջադրմանը։ Խոսքը այն մասին է, որ ըստ ԼՀԿ-ի դիրքորոշման՝ նույն թեկնածուն չի կարող երկու անգամ առաջադրվել։ Սա, սակայն, վեճի առարկա է, քանի որ իրավաբանների մեկ այլ խումբ պնդում է, որ դա թույլատրվում է։

Քաղաքականություն

Պատահարներ