Անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել. Ժողովուրդ

Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել. պաշտոնական տվյալներով` այն առաջին եռամսյակում կազմել է 3.4 տոկոս: Բացի այդ, այս տարվա 4 ամիսներին պակասել են մսամթերքի արտադրության ծավալները: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 4.9, խոզի մսինը` 17.8, իսկ ոչխարինը` 10.9 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարի մորթել իրենց անասունները: Բայց, մյուս կողմից, գումար չունենալու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը: Եւ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Այսպիսով՝ կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից: 

Մանրամասներըՙ թերթում:

Քաղաքականություն

Պատահարներ