Նման առաջարկ չեմ ստացել․ Աննա Վարդապետյանը կփոխարինի՞ Զեյնալյանին

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները հարց են տվել, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դեռ որևէ դատավոր հրաժարական չի տվել:

«Չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ` ինչ են մտածում կամ ինչ մոտեցում ունեն: Շատ դժվար է գնահատել անաչա՞ռ է, թե՞ աչառ է»,- ասաց նա:


Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, նա նշեց, որ նման առաջարկ չի ստացել։ Աննա Վարդապետյանը միաժամանակ շեշտեց, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել։ Ոլորտային խնդիրների շուրջ վերջինիս տեսակետը մշտապես համընկել է կառավարության տեսակետի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ