Գետամեջում տղամարդը, առնետին կրակելու փոխարեն, իր ոտքին է կրակել

Հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

 

Մեկնած Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով տան կողքով անցնող ջրանցքի մոտ կանգնած առնետին ցանկացել է կրակել, սակայն լիցքավորման ժամանակ պատահաբար կրակել է իր ձախ ոտքի ոտնաթաթին:
Նշանակվել է ԴԲՓ:

Քաղաքականություն

Պատահարներ